Հայաստան Քաղաքականություն 

Տո տղա՜, իշխող թիմը ո՞րս ա, կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս. Գևորգ Պետրոսյանը՝ իմքայլականին

Հետևում եմ ԱԺ նիստին, ու ...

Ու կարեկցում եմ մեր ժողովրդին...

Սուտը մեր իշխանության համար դարձել է օդի նման բան. Մի րոպե առանց ստի չեն դիմանում: Մի 20 հոգի պարտադիր գրանցվում են, որ հակադարձեն ընդդիմադիր կարծիքին, ու ասածներն էլ մենակ մի բան ա, թե ընդդիմությունը պոպուլիզմով ա զբաղվում:

Ժողովուրդ, հասկանում ե՞ք, բռնապետությունն այլ կերպ չի լինում...

Սաղ ժողովրդին մատնել են սովի ու անգործության, հլը ընդդիմությունն ա մեղավո՞ր...

Մեկն էլ (Արթուր Մանուկյան, ով «ուժեղ» մեջք ունի) իր՝ թղթից ընթերցվող բառակույտում օգտագործեց «իշխող թիմ» արտահայտությունը:

Դուք հասկանում ե՞ք ուր ա հասել ոմանց ինքնավստահությունը: Տո տղա՜, իշխող թիմը ո՞րս ա, կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս...։

Ընդդիմության նկատմամբ նման թշնամանք երբևէ չի եղել:

Ավելին չեմ ասում, աղն ա կերել մատաղը...

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից