Կորոնավիրուս Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը չի կատարել պարետի որոշումը

Վախկոտների, անբանների և ապաշնորհների, սեփական սխալը ՍԽԱԼ անվանելու կարողություն չունեցողների, ամբիոնների մոտ մարդկանց հաթաթա տվողների, հետո իրիկունն ու առավոտյան նրանց սիրողների ու նրանցով հպարտացողների, ընդդիմախոսներին 2 տարի պետության դավաճան հռչակածների, բոլորին իրարից բաժանող ու «սորտավորողների», լկտիագույն բառապաշար ներմուծածների, պետությունը փաստացի քարուքանդ արածների ԲԼԲՈՒԼՆԵՐԻՆ է նվիրվում:

ՓԱՍՏ 1. 2018 թվականի ապրիլից երկրում մարդկանց մեջ սերմանվել է ատելություն և անհանդուրժողականություն: Դա ծնել և դրան նպաստել է երկրի բարձրագույն ղեկավարության վարվելաձևը, հակառակորդներին տրված բնորոշումները, սեփական անդաստիարակ ու լկտի բառապաշարով մարդկանց պիտակավորելը, ֆեյքերի գվարդիաների հարձակումները: Արդյունքում շատերը, ես էլ ներառյալ ԳՈՌՈՒՄ ԷԻՆՔ մարդկանց իրար դեմ հանելու անթույլատրելիության մասին, ես այս տարվա հունվարին հոլովակ եմ պատրատել, որտեղ մանրամասն ցուցադրել եմ, թե երկրում ով ում ինչպես է պիտակավորում, թիրախավորում և վիրավորում: Խնդրել եմ վարչապետին դա դադարեցնելու կոչով դիմել ԲՈԼՈՐԻՆ: Արդյունքում իշխանական մի քանի պատգամավորի կողմից հնչում է, որ նման բան երկրում չկա, մենք միասնական են և իրար սիրում ենք կակ նիկագդա: Ապրիլին ընդունում են «Ատելության խոսքը» քրեականացնող օրենք: ՍԱ ՈՒՇԱՑԱԾ ԷՐ ՄՈՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԵՒ ԻՀԱՐԿԵ ԵՐԿՐՈՒՄ ԴՐԱՆԻՑ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՉՊԱԿԱՍԵՑ:

ՓԱՍՏ 2. Մարտի 1-ին, երբ դեռ առաջին վարակակիրը իհայտ եկավ, շատերը, նաև ես խնդրում, հորդորում ու պահանջում էինք փակել սահմանները, հայտարարել արտակարգ դրություն և առաջնորդվել վատագույն սցենարի զարգացումը աչքի առաջ ունենալով (Իտալիա): Ի՞նչ եղավ: Դարձյալ մի քանի պատգամավորի կոստյում հագած ասեցին, որ երկրում անիմաստ պանիկա ենք տարածում ու որ ամեն ինչ լավ է: Արդյունքում 3 ամիս անց աչքերիս առաջ երկիրը դարձել է հիվանդանոց բաց երկնքի տակ:

Դուք միշտ ուշանում եք կես տարուց մինչև մի տարի: Իսկ գիտե՞ք ինչու: Ամբարտավան եք ու մեծամիտ: Եթե դուք դեռ «դուխ» չեք անում ինքներդ ձեզ խոստովանել, որ այլևս չունեք լեգիտիմություն, չունեք էն 70%-ի գոնե կեսի վստահությունը, ասեմ՝ իմացեք: Պատճա՞ռը: Նույնը, ինչ ասում էիք նախկիններին: ԴՈՒՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ, ԱՊՐՈՒՄ ԵՔ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԻ ԼՈՒՐԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ ԵՒ ԱՅԼԵՒՍ ՉԵՔ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ: Երեկ էլ վարչապետը իր բերնով ասեց, որ «իրեն սխալ են զեկուցում»: Ու երեկ, երբ պարետը որոշեց, որ դուրսն էլ պետք է դիմակ դնենք, վարչապետը այսօր առավոտյան նորից լայվ մտավ առանց դիմակի: Որովհետև սեփական օրինակով ինքը մենակ կարող է փողոցային բառապաշար ու «սամասուդ» քարոզել:

Հ.Գ. Շարունակեք ասֆալտ անել՝ հուսալով, որ գոնե ձեզնից ոմանք դրան փռվելու բախտին հետո չեն արժանանա:

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից