Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանին մոլորեցնո՞ւմ են, թե՝ նա է ծաղրում քաղաքացիներին /լուսանկարներ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ ցանկանալով ցույց տալ, թե ինչպես են տարբեր վայրերում խախտվում հակահամաճարակային կանոնները:

Այս ընթացքում նա մի քանի անգամ արդեն կիսվել է տեսանյութերով, որոնք մի քանի ամսվա, երբեմն նաև մի քանի տարվա պատմություն ունեն:

Արդեն այսօր վարչապետը կիսվել է մի «փորձառու» լուսանկարով, որ շատերից մեծ է՝ այն մակագրելով «Երևան-Զովունի. իսկապես՝ հուսահատության գազել» տողերով:

Այն, որ լուսանկարը «հազար տարեկան» է կարող եք տեսնել օրինակ հենց վարչապետի ընտանիքի հետ կապ ունեցող լրատվամիջոցում, որտեղ համապատասխան լուսանկարով նյութը հրապարակվել է 18/09/2019-ին:

Հանուն արդարության՝ ասենք, որ տեսանյութերն ու լուսանկարներն ուղարկում են օգտատերերը:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից