Կորոնավիրուս Հասարակություն 

Արսեն Թորոսյանը խուսափում է կրել պատասխանատվություն այս ամենի համար․ ԼՀ խմբակցության պատգամավոր

 

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի անդրադարձը առողջապահական ոլորտում առկա իրավիճակին.

«Այսօր 667 նոր դեպք 1809 թեստից։

ՀՀ -ում մահացել է 176 քաղաքացի։

Աշխարհում մահերի թվով մենք մխիթարիչ տեղում չենք։

Ոլորտի պատասխանատուն՝ առողջապահության նախարարը խուսափում է կրել պատասխանատվություն այս ամենի համար, փորձում է՝ մեղավորներ փնտրելով։ Իր բուն գործը թողած ֆբ ստատուսագրությամբ է զբաղված։

Գնացքից խոսելուց առաջ պատանքված հարյուրավոր մեր քաղաքացիների մասին մտածեք, խնդրում եմ։

Դուք մեր ասելով չեք ձախողել, դուք ձեր ասելով չեք հաջողել։ Այդ մասին խոսում են թվերը։ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐԸ...

Հարգարժան պարոն վարչապետ, ՍԻՐԵԼԻ Նիկոլ Փաշինյան, խոսեք այդ պարոնի հետ։ Մենք խոսքը պետք է ստորադասենք գործին։

Եթե ամեն ինչ ճիշտ արվեր՝ այս ցուցանիշները ՀՀ-ն չէր ունենա։

Ամեն մահը մի ընտանիքի ողբերգություն չէ։ ՍԱ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է...

Ու բոլոր արդարացում-մեղադրանքները թիթեռի կյանք ունեն և ունենալու են...

Ցավակցում եմ կորոնավիրուսի բոլոր զոհերի հարազատներին, բոլորիս՝ այս ձախողումների համար։

Սիրելի Նիկոլ Փաշինյան, նորից դիմում եմ ձեզ, ձեր լավատեսության մեծ չափաբաժնից ես էլ ունեմ ու հավատում եմ, որ խիստ խոսակցություն եք ունենալու կառավարության նման անդամների հետ, ու մենք միասին սկսելու ենք նոր տողից՝ առանց ՄԵՐ ՈՒ ՁԵՐ անելու...

Հաջողություն մեր երկրին ու բոլորիս»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից