Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը պետք է մոտ 5-7 տարի լռի. Ալեն Սիմոնյան

 

Ձեր նշած անձնավորության քաղաքական փորձառությունն այքան քիչ է, որ նա մոտ 5-7 տարի պետք է լռի ու ուսումնասիրի քաղաքական գործընթացները, վարչապետի, նախագահի ու մնացածի տարբերությունը, ուսումնասիրի քաղաքական դաշտն ու ձևավորի նորմալ թիմ: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արթուր Վանեցյանին, ում կարծիքով Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

Ինչ վերաբերում է Վանեցյանի առաջարկին, որ պետք է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել, Սիմոնյանը նշել է, որ Վանեցյանն իր կուսակցությունով կարող է «Սասնա ծռեր», Հանրապետական կուսակցությունների հետ քննարկել ու կոնկրետ առաջարկ ներկայացնել. «Ես խոսք եմ տալիս այդ առաջարկը հնարավորության դեպքում հնչեցնել մեր վարչության նիստի ժամանակ»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից