Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիան հայտարարել է կորոնավիրուսի կրիտիկական պահի ավարտի մասին

 

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է երկրում կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված իրավիճակի կրիտիկական ​​պահի ավարտի մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նրա խոսքերով, վարակվածների թվի նվազման միտումը տեսանելի է բոլոր շրջաններում՝ Լոմբարդիայից մինչև Սիցիլիա:

Այսպիսով, Կոնտեն համարել է, որ կառավարության գործողությունները ճիշտ են եղել մայիսի 4-ից հետո, երբ առաջին անգամ մեղմացվեցին կարանտինային միջոցառումները:

Միևնույն ժամանակ, վարչապետը հորդորել է չմոռանալ, որ վիրուսը չի վերացել, և, հետևաբար, քաղաքացիների համար կարևոր է դիմակներ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից