Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը պատերազմ է հայտարարել չինական ավիաընկերություններին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ է հայտարարել չինական ավիաընկերություններին. Նա հրամանագիր է ստորագրել այդ երկրների միջև իրենց թռիչքների դադարեցման մասին: Այս մասին հայտնում է CNBC-ն:

ԱՄՆ նախագահն իր որոշումն անվանել է պատասխան Չինաստանի ղեկավարության գործողություններին, որոնք ամերիկյան ավիաընկերություններին մերժել են թռիչքները վերսկսելու իրավունքը: ԱՄՆ-ի արգելքն ուժի մեջ կմտնի հունիսի 16-ից, սակայն Թրամփն իրավունք ունի արագացնել գործընթացը:

Նշվում է, որ ամերիկյան փոխադրողները պատրաստ են եղել վերադառնալ Չինաստանի հետ իրենց նախկին աշխատանքիային ռեժիմին՝ արդեն հունիսի 1-ին․ «Մենք սատարում և գնահատում ենք Միացյալ Նահանգների կառավարության գործողությունները՝ մեր իրավունքների իրագործման համար», -ասվում է Delta Air Lines-ի և United Airlines-ի համատեղ հաղորդագրության մեջ: Հայտնի է, որ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը Պեկինի գործողությունները համարում է միջազգային օդային տրանսպորտի համաձայնագրի խախտում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից