Տնտեսություն 

Ալկոհոլն ու ծխախոտը մեկ ամսում մոտ 12 տոկոս թանկացել են

 

2020թ. մայիսին, 2019թ. մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. մայիսին, 2019թ. մայիսի համեմատ, արձանագրվել է 3.7%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 5.0% գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. մայիսին, 2019թ. մայիսի համեմատ, գրանցվել է 2.6%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ` 0.3% գնանկում: Թռչնամսի գները 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ նվազել են 13.2%-ով, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 3.6%-ով:

2020թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2-0.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2020թ. մայիսին, 2019թ. մայիսի համեմատ, արձանագրվել է 13.8%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ`5.3% գնաճ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. մայիսին, 2019թ. մայիսի համեմատ, արձանագրվել է 2.9% գնանկում, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 0.4% գնաճ: Ձվի գինը մայիս ամսին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրել է 1.5% գնաճ:

2020թ. մայիսին շաքարի և շաքարավազի ապրանքախմբում ապրիլի համեմատ գրանցվել է 0.3% գնաճ: 2020թ. մայիսին, 2019թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 11.9% և 10.4%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 1.9% և 0.8% գնաճ:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից