Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանում բժիշկներին խորհուրդ են տվել կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ աշխատելիս կոկորդը ողողել սպիրտով

 

Բժիշկները, ովքեր իրենց հիվանդանոցում հայտնաբերում են կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող պացիենտին, պետք է ողողեն իրենց բերանը և կոկորդը 70 տոկոսանոց էթիլային սպիրտով: Այս մասին ասված է ՌԴ Առողջապահության նախարարության առաջարկությունների մեջ, որոնք հրապարակվել են նախարարության կայքում:

Բժիշկներին անհրաժեշտ կլինի նաև աչքերի և քթի մեջ բորաթթվի երկու տոկոսանոց լուծույթ կաթեցնել: Բացի այդ, պացիենտի հայտնաբերումից և շտապօգնության բրիգադին հանձնելուց հետո բժիշկը ստիպված կլինի հանել անձնական պաշտպանիչ միջոցները, տեղադրել դրանք ախտահանող լուծույթով տարայի մեջ, ախտահանել կոշիկներն ու ձեռքերը և հագնել պահեստային համազգեստը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից