Կորոնավիրուս Հասարակություն 

Որ խմբի արյուն ունեցողներն են ամենախոցելին կորոնավիրուսով վարակվելու հարցում

 

Երկրորդ արյան կարգ ունեցող մարդիկ կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ հավանականություն ունեն: Համապատասխան ուսումնասիրության արդյունքները նշված են «MedRxiv»-ում հրապարակված հոդվածում, փոխանցում է Լենտան։

Գիտնականների միջազգային խումբը հայտարարել է կորոնավիրուսի ամենախոցելի արյան խումբը 1980 պացիենտի գենետիկ նյութերն ուսումնասիրելուց հետո: Պացիենտները բուժվել են Իսպանիայի և Իտալիայի 7 բժշկական կենտրոններում: Մասնագետների կարծիքով, երկրորդ խմբի կրողներն իսկապես նվազագույն պաշտպանվածությունն ունեն նոր տեսակի կորոնավիրուսային վարակից:

Գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսով վարակվելու հավանականության մեծ ռիսկը կարող է կապված լինել արյան երկրորդ խմբի համար բնորոշ հատուկ մուտացիաների հետ: Դիտարկված մուտացիաներում տեղի է ունենում արյան մակարդման բարձրացում: Բացահայտված տվյալները ցույց են տվել, որ առաջին արյան խմբի տերերը քիչ հավանական է, որ վարակվեն կորոնավիրուսով:

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից