Իրավական Հասարակություն 

Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում. Ռուբեն Մելիքյան

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և վերացրել է Միքայել Մինասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կիրառած կալանքը։ Ու անմիջապես իշխող քաղաքական ուժի բարձր ներկայացուցիչը՝ ԱԺ փոխխոսնակը, սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը»։

Թեև չեմ տիրապետում գործի փաստերին, բայց մի քանի բան ունեմ ասելու.

1) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մեր երկրի լավագույն իրավաբաններից է՝ թե՛ պրոֆեսիոնալիզմով և թե՛ անկողմնակալ ու արդարամիտ լինելու վաստակած համբավով (որպես գիտնական, որպես դասախոս ու իհարկե որպես դատավոր):

2) Նշված գործով առաջին ատյանի դատարանի՝ արդեն վերացված որոշումը կայացրել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Ինչպես ասում են՝ նո քոմենթ։

3) Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում։

4) Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու։

Ռուբեն Մելիքյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից