Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը պատմել է, թե ինչպես է Պուտինին հաջողվել ձեռք բերել իր վստահությունը

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել ձեռք բերել իր վստահությունը և ստանալ G7-ի հրավերը: Այս մասին վերջինս խոսել է «Fox News Radio»-ի հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Թրամփը հիշեցրել է Պուտինի օգնությունը նավթարդյունաբերության ոլորտում, ինչը, արդյունքում, շահավետ դարձավ Ռուսաստանի համար: Ըստ ԱՄՆ նախագահի, Մոսկվայի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ «բարձրացնել արդյունաբերությունը» և փրկել միլիոնավոր աշխատատեղեր Տեխասում, Հյուսիսային Դակոտայում, Օկլահոմայում: Այս վայրերում արտադրությունն այժմ կայունացել է:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանը G7 ձևաչափին վերադարձնելը խելամտություն է պահանջում, քանի որ դա կնպաստի բազմաթիվ խնդիրների լուծմանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից