Հասարակություն 

Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողներն այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Աշոտյան

Երկիր կործանողները, պետականություն քայքայողները, պետություն քանդողները այսօր փորձում են «հայրենասիրության» դասեր սալ։

Անգամ այս ծանր վիճակում միայն իրենց իշխանության մասին մտածողները, դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողները այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ։

Ժողովրդին խաբելու շնորհիվ իշխանության հասածները, ժողովրդի հաշվին հարստացողները, ժողովրդին մահվան բերան հասցրածները այսօր փորձում են ժողովրդին կարգուկանոնի դասեր տալ։

Ձեզանից եւ վիրուսից պրծնենք, բարով-խերով այս իրավիճակից դուրս գանք, եւ ազգովի հիշենք ձեր՝ մեզ տված միակ դասը. էժան գործիչները շատ թանկ են նստում երկրի վրա։

Աստված պահապան լինի երկրիս եւ ժողովրդիս։

Արմեն Աշոտյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից