Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում. Tert.am

Վրաստանի քաղաքացիները սոցիալական ցանցերում ու տարբեր խմբերում ստորագրահավաք են սկսել՝ խնդրելով իրենց երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Մասնավորապես՝ gopetition.com կայքում Սանդրո Չումաշվիլի անվամբ օգտատերը ստորագրահավաք է սկսել՝ դիմելով երկրի կառավարությանը: Այս մասին գրում է Tert.am-ը:

«Կայքում նշվում է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շատ լուրջ է, ի տարբերություն Վրաստանի, որտեղ «իրավիճակը վերահսկվում է»:

«Մենք խնդրում ենք Վրաստանի կառավարությանն այս դժվարին պահին մտածել հարևան երկրին օգնելու մասին: Մենք ցանկանում ենք Հայաստանին օգնություն առաջարկել այնտեղ վարակված անձանց Վրաստանում բուժելու տեսքով: Մենք կարծում ենք, որ դա ճիշտ քայլ կլինի հարևան երկրին օգնելու և տարածաշրջանում համաճարակային իրավիճակը շտկելու ուղղությամբ»,-ասված է ստորագրահավաքին կից արված գրության մեջ:

Վրաստանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 801 և մահվան 13 դեպք: Վարակվածներից 644-ն առողջացել է: Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի, մահացածների թիվը՝ 244-ի»,-նշում է լրատվամիջոցը:

 

  •  
  •  
  •  
  • 22
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    25
    Shares

Նույն շարքից