Կորոնավիրուս Հասարակություն 

Տավուշի մարզպետը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ պատասխանը հայտնի է

 

Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի «անհետացման» մասին։ Կայքը մասնավորապես նշել էր. «... օդում կախված լուրերի համաձայն, Հայկ Չոբանյանը կասկածվում է որպես կորոնավիրուսով հիվանդ, այդ իսկ պատճառով «անհետացել» է»։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ տարածվող լուրը կեղծ է։

Հայկ Չոբանյանը աշխատում է իր բնականոն գրաֆիկով, ունենում է հանդիպումներ, խորհրդակցություններ՝ պահպանելով COVID-19-ի տարածմամբ պայմանավորված սահմանված կարգը։

Ինչ վերաբերում է մարզպետի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, նշենք, որ Հայկ Չոբանյանը մոտ երկու շաբաթ առաջ թեստավորվել է. պատասխանն եղել է բացասական։

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից