Հասարակություն 

Լուսանկարն այսօրվա չէ. Տեր Օշին քահանա Հայրապետյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Տեր Օշին քահանա Հայրապետյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, ով ավելի վաղ լուսանկար էր հրապարակել ու հայտնել Սաղմոսավանքում պսակադրության մասին.

«Սիրելի՛ հավատացյալներ,

այսօր ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի լուսանկար, որում ցուցադրված էր իբրև թե այսօր Սաղմոսավանքում տեղի ունեցած հարսանիքից մեկ դրվագ է։ Այս լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել։

Տեղեկացնեմ նաև, որ հարսանիքներ ընդհանրապես թույլ չի տրվում, բացառությամբ աննախադեպ իրավիճակների, որոնց դեպքում անհնար է հետաձգել հարսանիքը։ Ավելին եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը։

Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։

Ամոթ է մի՛ արեք»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից