Հասարակություն 

Ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, որ Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերն անընդունելի են

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն սխալ է համարել Ուկրաինայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման փորձը: Այս մասին նա խոսել է թուրքական DHA-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Պատգամավորի խոսքերով, Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերն անընդունելի են: Նա ընդգծել է, որ ոչ միայն բանաձևն է հանվել օրակարգից, այլ նաև չեղարկվել են դրա հետ կապ ունեցող բոլոր միջոցառումները:

Մարչենկոն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել», երբ իրենք իմացել են բանաձևի մասին, ամեն ինչ արել են այն օրակարգից հանելու համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից