Հայաստան Քաղաքականություն 

Երբ է կայացվել Դավիթ Անանյանի պաշտոնանկության մասին որոշումը

Քիչ առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Վարչապետի պաշտոնական կայքէջում պաշտոնանկության մասին դեռ որևէ հայտարարություն չկա, բայց կա այլ հետաքրքիր որոշման մասին հրապարակում:

Բանն այն է, որ դեռ երեկ վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի 2020 թվականի մայիսի 5-ի n 532-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Իսկ որոշման մեջ աված է.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 532-Ա որոշման մեջ «նախագահ Դավիթ Անանյանին» բառերը փոխարինել «նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին» բառերով»:

Ամենայն հավանականությամբ, Անանյանի պաշտոնանկությունը կապ ունի «նախագահ Դավիթ Անանյանին» բառերը «նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին» բառերով փոխելու հետ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից