Միջազգային Քաղաքականություն 

Սաակաշվիլին գրողի ծոցն է ուղարկել ուկրաինացի գործարարներին

 

Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ձեռնարկատերերի հետ առցանց շփման ընթացքում գրողի ծոցն է ուղարկել գործարարներին: Այս մասին հայտնում է Depo.ua-ն:

Գործարարներից մեկը Սաակաշվիլիին վրդովեցնող հարց է ուղղել, թե երբ են լինելու կոնկրետ գործերը, ինչին ի պատասխան Սաակաշվիլին ասել է․ «Ի՞նչ է նշանակում կոնկրետ գործեր։ Թող գրողի ծոցը գնան բոլոր նրանք, ով այդպես է մտածում»,-բարկացած պատասխանել է հանձնաժողովի ղեկավարը:

Սաակաշվիլին ասել է, որ հոգնել է նման խոսակցություններից․ «Ամեն ինչ ձեր ձեռքերում է, և գուցե ինքներդ շարժվեք։ Գրողի ծոցը գնացեք, ինչքան կարելի է ասել»,-ավելացրել է նա:

Ավելի վաղ Սաակաշվիլին ասել է, որ «կոռումպացված ուկրաինական էլիտան» խանգարել են նրան երկրի փոխվարչապետ դառնալ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից