Հասարակություն 

ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայցնենք հասարակությանը. Անդրանիկ Քոչարյան. Tert.am

2016 թ-ի ապրիլյան մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձանաժողովը ավարտել է իր աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այս մասին գրում է Tert.am-ը:

«Նա նշեց, որ զեկույցը քննիչ հանձնաժողովը կներկայացնի սեպտեմբերին: Նրա դիտարկմամբ՝ հանձնաժողվի աշխատանքները հաջողված են եղել, ամեն ինչ արել են, որ ոչինչ չքաղաքականացնեն, բայց հասկանան իրողություններն ամբողջությամբ՝ մարտական գործողություններից մինչև բանակցությունների շղթային առնչվող հարցեր:

Անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք հանձնաժողովը եկե՞լ է այն եզրահանգմանը, որ ապրիլյան գորոծողությունների ժամանակ դավադրություն չի եղել, բանակը սպառազինության, վառելիքի խնդիրը չի ունեցել, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է սպասել վերջնական եզրահանգումներին, վառելիքի և սպառազինության հետ կապաված հարցերը ուսումնասիրել են:

«Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության խնդիր պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայցնենք հասարակությանը»,-ասաց նա»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից