Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց նրանց, ովքեր խախտում են կանոններն ու ում լուսանկարները հրապարակում է իր էջում

 

Երեկ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի 697 նոր դեպքեր են տեղի ունեցել, հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը խոսեց նաև իր ֆեյսբուքյան էջում սկսած ֆլեշմոբի մասին՝ հայտարարելով, որ դրա օգնությամբ պարզել են, որ քաղաքացիների կողմից զանգվածաբար խախտվում են հակահամաճարակային կանոնները:

Վարչապետը միևնույն ժամանակ անընդունելի համարեց այն ատելության խոսքը, որը կա կանոնները խախտողների նկատմամբ. «Չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, քանի որ այս պատմությունը մեր բոլորի մասին է: Ցավոք ես էլ վարակվել եմ կորոնավիրուսով, հետևաբար ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք է»:

«Հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց դատապարտելու, մեղադրելու, այլ խնդիրը հնարավորինս խորը հասկանալու համար է»,-հավելեց նա:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից