Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մի օտարերկրացի նամակ է գրել Փաշինյանի խորհրդականին ու ասել, թե ինչու կորոնավիրուսը Հայաստանում չի նահանջում

 

Այսօր մի օտարերկրացի, ով բնակվում է Հայաստանում, կարճ նամակ է գրել իմ խորհրդականին: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա գրել է, որ իր դիտարկմամբ, Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը սրվում է, քանի որ ՀՀ քաղաքացիների համար շատ դժվար է հրաժարվել ձեռքով բարևելուց, իրար տեսնելիս գրկելուց ու համբուրվելուց. «Ես չեմ կարծում, թե դա հարցի մեկ պատասխանն է, սակայն առնվազն մեկ տեսակետ է, որն արժանի է ուշադրության»:

Ինչ վերաբերում է իր ու ընտանիքի անդամների առողջական վիճակին, Փաշինյանն ասաց, որ մանրամասն բժշկական հետազոտություն են անցել, ոևէ ախտանիշ չունեն, վիրուսն անցնում է լիարժեք անախտանիշ պայմաններում. «Թեև հավանականություն կա, որ մեր վիճակը կվատանա, սակայն այն շատ փոքր է գնահատվում մինչ այս Հայաստանում եղած դեպքերի վերլուծությամբ»:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից