Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ պետք է անեն կորոնավիրուսով վարակվածները, ովքեր տանն են ու սպասում են բժշկի ժամանելուն. Պարզաբանում է նախարարը

 

Մինչև բժշկի ժամանելը, ինչ պետք է անի մարդը, կամ նրա ընտանիքի անդամները, հնարավոր է արդյո՞ք հրապարակել ստանդարտ բուժման մի դեղատոմս, որը կարող են վարակվածները հիմա ընդունել, մինչև բժշկի հետ կապ հաստատելը:

Այսօր ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ պոլիկլինիկական համակարգն այժմ ավելի ինտենսիվ է ներգրավված կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների բուժման պրոցեսում. «Ես բազմիցս նշել եմ, որ սա նորություն է պոլիկլինիկաների համար, հնարավոր են բոլոր խոչընդոտները, ինչը քննարկվում է:

Հարցին ուղիղ պատասխանելով պետք է ասեմ՝ ոչ: Չի կարող լինել ստանդարտ դեղատոմս, բաղադրատոմս, քանի որ քաղաքացիներն ինդիվիդուալ են:

Անհրաժեշտ է, որ պարտադիր բժշկական օգտնություն մատուցվի, եթե նույնիսկ դա հեռահար է, կամ դեղորայքի հեռահար նշանակում է բժշկի կողմից»:

«Մենք այսօր կունենաք, վաղը հավանաբար կընդունենք կորոնավիրուսային հիվանդության տնային բուժման ուղեցույց պոլիկլինիկայի բժիշկների համար, ովքեր վերցնելով այն, միևնույնն է ինդիվիդուալ կերպով կշարունակեն կորոնավիրուսով վարակվածների բուժումը տնային պայմաններում՝ չմոռանալով այն, որ հնարավոր է լինեն բարդացումներ: Այդ դեպքում հոսպիտալիզացիայի կարիք կլինի»,-ասաց Թորոսյանը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից