Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում

analitik.am

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ, 28-ամյա Իսաակ Ի.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Իսաակ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ այստեղ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝  հայտնվել  դաշտում. կա վիրավոր. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նույն շարքից