Հասարակություն Ռազմական 

Հայաստանում «Կալաշնիկով» կարտադրեն նաև ՀՀ բանակի համար․ ՀՀ ՊՆ խոսնակ

Հայաստանում հուլիսին բացվող «Կալաշնիկով» գործարանի արտադրանքի շահառուն է լինելու նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի Կալաշնիկովի ինքնաձիգ արտադրող գործարան։ Գործարանի բացման պայմանագիրը կնքել են «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն և «Կալաշնիկով» կոնցերնը 2020 թվականի մայիսի 15-ին՝ 10 տարի ժամկետով։ ՌԴ Ռազմատեխնիակական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության ներկայացուցչի խոսքով՝ տարեկան նախատեսվում է արտադրել 50 հազար միավոր ինքնաձիգ։

Գործարանը սկզբնական շրջանում Ռուսաստանից մատակարարված պահեստամասերով հավաքելու է ԱԿ-103 տեսակի ինքնաձիգեր։ Հաջորդ փուլում ընկերությունը նախատեսում է որոշ պահեստամասեր արտադրել տեղում։

Առանձին կորպուսում արտադրվելու են նաև ջերմատեսիլ սարքեր։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է «Նեյտրոն» ընկերության ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում։

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից