Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը մոտ տաս անգամ ստիպված է եղել ջնջել ապատեղեկատվություն պարունակող իր գրառումները

Իր իսկ հայտարարած «ֆլեշ մոբի» շրջանայներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ տաս անգամ ստիպված է եղել ջնջել ապատեղեկատվություն պարունակող իր գրառումները։ Հասկանու՞մ եք սա ինչ է նշանակում։

Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի։ Դեմն ինչ դնում, հալած յուղի պես ընդունում է։ Հետո էլ սկի նեղություն չի քաշում ինքն հերքել իր ստերը՝ թքած ունենալով թե՛ այն անմեղ մարդկանց վրա, ում ընտանեկան լուսանկարենրը դարձրել է համայն պողոսության հայհոյանքի առարկա, թե՛ մնացած բոլոր այն քաղաքացիների, ովքեր այս օրերին անհամբեր սպասում են, թե ինչ խելամիտ որոշում կամ գոնե թե բառ կհնչի երկրի ղեկավարների շուրթերից։

Սա աներևակայելի անպատասխանատվություն է։ Աներևեակայելի ցինիզմ և աներևակայելի ստորություն։ Մարդը պետական համակարգը փոխարինել է կասկածելի աղբյուրներից ստացվող ֆեյք տեղեկատվությամբ և այդպես «երկիր է կառավարում»։ Իսկ թե իրականում ինչ է կարելի կոչել այդպիսի գործելաոճը, կարծում եմ, բոլորին է պարզ՝ դավաճանություն, հանցագործություն և մարդասպանություն։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից