Հասարակություն 

Քաղաքացիները վիճում ու նույնիսկ իրար ծեծում են՝ «կարգը խախտողների» պատկերներ լուսանկարելու ու վարչապետին ուղարկելու առիթով. Մելիքյան

analitik.am

Արդեն որերորդ դեպքին եմ տեղեկանում, որ քաղաքացիները վիճում ու նույնիսկ իրար ծեծում են՝ «կարգը խախտողների» պատկերներ լուսանկարելու ու վարչապետին ուղարկելու առիթով։ Քայլականներին պետք է հերթական «սև-սպիտակ»-ը՞ ստեղծել։

Սա՝ մեկ։

Իսկ երկրորդը՝ բա որ օրեր առաջ էդքան խիստ արձագանքեցիք Քովիդից մահացած քաղաքացիների անհատական տվյալները հրապարակելու փաստին, հիմա ինչու՞ չեք արձագանքում հանրապետության թիվ 1 ֆբ էջում մասնավոր անձանց անհատական տվյալներ պարունակող ու ՈՒՐԻՇ մարդկանց կողմից ուղարկված լուսանկարները հրապարակելու փաստին։ Ողջերը չունե՞ն անձնական կյանքի անձեռնմխելիություն։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից