Հասարակություն 

Ռեստորանային համալիրի տնօրինությունը Նիկոլ Փաշինյանին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

analitik.am

Villa Restaurant Complex-ը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:

«Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, «Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն: Մեր համալիրը խստիվ պահպանում է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ լինելուն:

Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից