Հասարակություն 

Արքայազն Ուիլյամը խնդրել է արքայազն Հարիին տուն վերադառնալ

 

Արքայազն Ուիլյամն արքայազն Հարիին խնդրել է վերադառնալ Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է Express-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Նշվում է, որ թագավորական ընտանիքում անհանգստանում են Հարիի անվտանգության մասին՝ ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի և անկարգությունների հետ կապված:

Բացի այդ, ինչպես նշել է աղբյուրը, Մեգան Մարքլը և արքայազն Հարին ֆինանսական խնդիրներ ունեն: Թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո նրանց չի հաջողվել բարձր աշխատավարձով աշխատանք գտնել: Իրավիճակն էլ ավելի է բարդացել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում:

Արքայազն Ուիլյամն իր կրտսեր եղբորն առաջարկել է վերադառանալ տուն, որտեղ նա կարող է անցնել իր սովորական, ապահով և անվտանգ կյանքին, ասել է աղբյուրը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից