Կորոնավիրուս Հասարակություն 

Բիլ Գեյթսը՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իր իրական նպատակի մասին

 

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն անվանել է իր իրական նպատակը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ: Նրա խոսքերով, իր նպատակն ամբողջ աշխարհում վարակի դեմ պատվաստանյութի տարածումն է: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով BBC-ին:

Միլիարդատերն ասել է, որ GAVI-ի (պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինք, որին աջակցում է Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը) նպատակն է հավաքել 7,4 միլիարդ դոլար․ «Անհրաժեշտ է նաև, որպեսզի GAVI-ն զբաղվի կորոնավիրուսային պատվաստանյութը զարգացող երկրների մատակարարմամբ»,-ասել է Գեյթսը և հայտարարել նոր հիմնադրամի մասին, որի նպատակն է աղքատ երկրների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը:

Ըստ Գեյթսի, առաջին պատվաստանյութը պետք է ստանան այն երկրների բժիշկները, որտեղ համաճարակը շարունակվում է, իսկ դրանցից հետո՝ իրավապահ մարմինների աշխատակիցները և արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները․ «Երբ նրանք պաշտպանված լինեն, ապա կարող եք անցնել մնացած մարդկանց։ Դա պետք է արվի համաշխարհային մասշտաբով»,-ավելացրել է միլիարդատերը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից