Հայաստան Քաղաքականություն 

Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել, բայց շարունակում եմ դասախոսել. Արամ Սիմոնյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թե այս օրերին ինչ վիճակ է Մայր բուհում, լուրջ մտորումների տեղիք է տալիս հայաստանյան ոչ միայն կրթական, այլ նաև գիտական համակարգի ապագայի մասին: Այսպես, այն բանից հետո, երբ պարտադրեցին ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին հեռանալ, համալսարանը ոչ միայն ռեկտոր, այլ նաև ղեկավար խորհուրդ չունի: Ինչո՞ւ, փորձեցինք պարզել Ա.Սիմոնյանից, ով նախ մանրամասնեց.

-Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել, բայց շարունակում եմ դասախոսել: Մի մոռացեք, որ ես պրոֆեսոր եմ: Հիմա, իհարկե, հեռահար եմ դասախոսում:

Փաստորեն, աշխատանքի բերումով շփվո՞ւմ եք ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:

Ոչ մի հարաբերություն չկա, կարծում եք` պետք է լինե՞ր: Բնականաբար, չկա:

Դժվար չէ՞ նման պայմաններում աշխատելը:

Գիտեք, չէ: Որովհետև, եթե աշխատանքային ինչ-որ բաներ էին լինում, ընդհանուր բուհին նամակ էր գրվում: Հիմա նորմալ բուհական աշխատանք չկա, երբ սեպտեմբերից (հույս ունենանք) գնանք դասերի, այդ ժամանակ արդեն կարելի է ավելի առարկայական խոսել:

Պարոն Սիմոնյան, բուհերի հետ կապված այս անորոշությունը՝ «բարեփոխումների» անվան տակ փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:

Եկեք այդ մասին հիմա չխոսեմ:

Վստահ եմ, տեղյակ եք ԱԺ-ի կողմից ընդունված խնդրահարույց «Լանզարոտեի» կոնվենցիայից: Հետաքրքիր է Ձեր տեսակետը:

Ես կոնսերվատիվ հայացքներ ունեմ այդ հարցում: Գտնում եմ, որ անշուշտ սեռական դաստիարակություն պետք է լինի, բայց դա չի կարող լինել ծայրահեղ: Սեռական դաստիարակությունը պետք է շատ զգույշ, շատ խամքով մատուցվի: Գտնում եմ, որ սա շատ լուրջ հարց է, և որ ամենակարևորն է, խորը մասնագիտական մոտեցում է պահանջում:

Պարոն Սիմոնյան, ի դեպ, ի՞նչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ մեծ աղմուկով հարուցված քրեական գործի ընթացքը:

Քննչական գործողությունները շարունակվում են, ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից