Տեսանյութեր Տնտեսություն 

ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, որ ՀՀ պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

 

Պետք է էական փոփոխություն տեղի ունենա պետական պաշտոնյաների աշխատավարձերի և նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում: Այս մասին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, պետք է ցանկանա, պատրաստակամ լինի, որ ՀՀ պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք Հայաստանում կրկին կոռուպցիոն բուրգի առկայությունը: Դա արտահայտությունն է պետականություն ունենալու կամքի»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, շատ կարևոր է արձանագրել՝ մենք մեր ընտանիքի կարիքները հոգալիս ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ դրանով զբաղվի լա՞վ բժիշկ, թե՝ վատ, մենք ուզում ենք, որ մեզ տեղափոխի լա՞վ վարորդ, թե՝ վատ, շինարարական կարիքները հոգալիս ուզում ենք դա անի լա՞վ արհեստավոր, թե՝ վատ. «Այն ենթադրյալ 1 միլիարդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, որպես գումար ՀՀ 3 միլիոն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել:

Սակայն այդ գումարով որակյալ պաշտոնյաների, ծառայողների վարձելը և ներգրավվելը ՀՀ քաղաքացիների կյանքում շատ շատ էական բաներ կարող է փոխել: Սա է մեր գործողությունների տրամաբանությունը»:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից