Հասարակություն 

Մարկ Ցուկերբերգին խնդրում են գոնե 1-2 օրով վարչական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան տիար Մարկ Ցուկերբերգ,

Հայտնում եմ Ձեզ, որ Ձեզ պատկանող սոցիալական ցանցերից մեկի ակտիվ օգտատերերից մեկը վերջին 2-3 օրերին, գտնվելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, պարբերաբար հրապարակում է պարսավանքի համատեքստ կրող բազմաթիվ լուսանկարներ՝ առանց դրանցում պատկերված անձանց համաձայնության կամ թույլտվության՝ այդու ոտնահարելով բազմաթիվ քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Խնդրում եմ՝ գոնե 1-2 օրով օգտատիրոջը ենթարկեք վարչական պատասխանատվության՝ ժամանակավորապես զրկելով էջ մուտք գործելու իրավունքից։ Թե չէ պարետին ինչքան խնդրում ենք՝ ինտերնետը չի անջատում։ Մեր միակ հույսը Դուք եք մնացել, հարգելի տիար Ցուկերբերգ։

Ռուբեն Մելիքյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից