Հասարակություն 

ԱԻՆ-ը հրապարակել է երեկ Ծիծեռնակաբերդի այգում ծառից կախված տղամարդու անունը

Հունիսի 4-ին, ժամը 18:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի այգում ծառից կախված տղամարդ կա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են ծառից կախված Գրիգոր Ս․-ի (ծնված 1990 թ․) դին, իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից