Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել, որոնք խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը. Էդմոն Մարուքյան

 

Երբ անձի դերը բարձրացվում է ինստիտուտների դերը նվազեցվում, այդ ինստիտուտները նվաստեցվում են: Փոխանակ ինստիտուտներն աշխատեն, 80 օր հետո վարչապետի լուսանկարների հրապարակումներից հետո բանկերի հերթերը վերանում են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով սոցցանցերում վարչապետի ակտիվության մասին:

ԼՀԿ ղեկավարի համար անհասկանալի է, թե ինչով են զբաղված եղել օրինակ մարզպետները մինչ այս պահը. «Վարչապետը սկսել է անձամբ զբաղվել, բայց դրա արդյունքում նկարներ են հրապարակվել, որոնք խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը, տվյալները:

Մենք չենք կարող ասել, որ բոլորս մի ընտանիքից ենք, ոչինչ, որ նման լուսանկարներ են հրապարակվում: Ցանկացած ժողովրդավարական զարգացած երկրում դրա արդյունքում շատ խորը ճգնաժամ կարող էր առաջանալ ու իշխանությունը շատ մեծ խնդիր կարող էր ունենալ:

Հայաստանում որևէ բան չի լինի: Հիմա մի նկարը հեռացրել է, բայց օգտատերերն արդեն տարածում են այդ աղջկա նկարը: Ժողովուրդ ջան, ինքը սխալը հասկացել է, գոնե դուք մի տարածեք»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից