Կորոնավիրուս Տեսանյութեր Քաղաքականություն 

Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը Հայաստանում կորոնավիրուսի քանի դեպք է հրապարակվելու. Էդմոն Մարուքյան

 

Ինչպես են որոշվում կորոնավիրուսի վերաբերյալ օրվա թվերը: Կա մի գերհզոր մարդ, ինքը որոշում է, թե վաղը քանի դեպք է լինելու: Եթե որոշվի, որ հանձնվելու է օրինակ 3 հազար թեստ, վաղը մոտավորապես 1000 դեպք կարձանագրվի: Եթե որոշվի 500 թեստ, կլինի դրա մեկ երրորդը: Դա է ցույց տալիս վիճակագրությունը: Քանի որ ասվել էր՝ մայիսի վերջին լինելու է 10 հազար, վերջին մեկ շաբաթում թեստերի թիվն ավելացվեց, արդյունքում 1/3 հաստատված դեպքերով դարձել է 10 հազար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, որքան թեստ է արվում, դրա 1/3-ը հիվանդ է. «Ինչքան շատ է թեստ արվում, այդքան թիվը մեծ է լինում: Իսկ ո՞վ է որոշում, թե օրական քանի թեստ է արվելու: Ինչո՞ւ օրինակ օրական 5 հազար թեստ չի արվում:

Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը քանի դեպք է հրապարակվելու: Ով է այդ մարդը, պետք է իմանալ: Ինչպե՞ս է որոշվում, թե քանի թեստ է հանձնվելու:

Ինֆորմացիան փակ է, դրա համար չեմ կարող ասել՝ արժե, որ մեր պետությունը դիմի միջազգային գործընկերներին, բարեկամներին, օգնություն խնդրել: Նրանք են ինֆորմացիային տիրապետում, նրանք պետք է որոշեն»:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից