Հասարակություն Տեսանյութեր 

Լուսանկարում երևացող աղջիկը կարող է դատական հայց ներկայացնել

 

Եթե մեկի անձնական կյանքի իրավունքը խախտվել է, նա ունի քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից լուսանկարներ հրապարակելու մասին:

«Ես տեսա, որ քրեական մասով էլ կային գրառումներ: Քրեական օրենսգրքով հոդված կա անձի մասին տեղեկություններ հավաքելու, պահելու ու տարածելու մասին: Դրա տակ էլ կարող է ընկնել: Բայց ես չեմ կարող քրեաիրավական գնահատական տալ, քանի որ չգիտեմ, թե ով է հավաքել, պահել: Տարածողին գիտեմ:

Եթե այդ աղջկա ընտանիքն ուզենա, կարող է դատական հայց ներկայացնել: Եթե դա լիներ օրինակ Դանիայում, վստահ եմ, որ այդպես կլիներ: Հայաստանում միգուցե դրան չհասնի, սակայն մենք էլ ունենք բոլոր իրավական գործիքները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գրված հայհոյանքներին, Մարուքյանը նշեց, որ դա էլ վերջին տարիներին ձևավորված մշակույթի արդյունքն է. «Դուք տեսե՞լ եք, թե ինչպիսի այլանդակ հայհոյանքներ են հնչում մեր հասցեին: Իշխանությունը որևէ բան չի արել, քանի որ հայհոյել են ընդդիմախոսներին: Երբ իրենց հայհոյեն, ինչ-որ բան կանեն»:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից