Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի հնարավոր վարակակիր մոտ 45-ամյա կինը շատ ծանր վիճակում, արդեն մի քանի օր է չի կարողանում թեստավորում անցնել. Անի Հովհաննիսյան

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին.

«Պոլիկլինիկաներում վերջացել է կորոնավիրուսի թեստավորումների համար անհրաժեշտ փայտիկներն, առողջապահության նախարարությունից ասում են, որ դե վերջացել է, պոլիկլինիկաներն էլ չգիտեն որտեղից գնեն, այնտեղից էլ ասում են, որ նախարարությունը պետք է տրամադրի:

Վճարովի թեստավորումներ անցկացնող «Աստղիկ» ԲԿ-ն ասել է անիմաստ է վճարովի թեստ անել, քանի որ արյունն են հետազոտելու, եթե դրական եղավ, ապա, միևնույն է, պետք է ՊՇՌ թեստ էլ արվի, որի փայտիկները վերջացել է(այդպես են ասում պոլիկլինիկայում):

Կորոնավիրուսի հնարավոր վարակակիր մոտ 45-ամյա կինը շատ ծանր վիճակում, արդեն մի քանի օր է ոչ կարողանում է թեստավորում անցնել, ոչ հիվանդանոց են ընդունում:

Դադարեք անիմաստ բաներով զբաղվելը և կատարեք ձեր պարտականությունները կամ հրաժարական տվեք»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից