Հասարակություն 

Պարոն վարչապետ, հիմա որ էդ էրեխեն փորձանքի մեջ ընկնի, ձեզ ո՞նց եք զգալու. Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր էջում գրում է.

«Պարոն վարչապետ, ջահել աղջիկ էրեխու նկարը դնում եք ձեր էջում, տակը լկտիագույն քոմենթներ գեներացնում, հետո ջնջում: Դուք 3 դուստր ունեք, Աստված առողջ ու անփորձանք պահի իրենց, հիմա որ էդ էրեխեն փորձանքի մեջ ընկնի, ձեզ ո՞նց եք զգալու:

Հարգելի ԶԼՄ-ներ, ջնջեք ձեր կայքից էդ էրեխու նկարը, մարդ էղեք, չի կարելի:

Պարոն Թաթոյան, կարո՞ղ է մի հատ վարչապետի հետ խոսեք»:

Նշենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:

Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։

Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում:

Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից