Հասարակություն Պատահարներ 

Քաղաքացին ընկել է Փամբակ գետը

Հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 20 տան մոտակայքում քաղաքացին ընկել է Փամբակ գետը։

Փրկարարները գետից դուրս են բերել Անահիտ Հ․-ին (ծնված 1960 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացին հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից