Հասարակություն Տեսանյութեր 

Դրա արդյունքը այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը հարսանիքի ժամանակ հայտնի բեմականացման մասին

 

Այսօր տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է ռեստորանային համալիրներից մեկում բեմականացում տեղի ունեցել, որի ընթացքում պարողները են եղել, ովքեր կրել են ոստիկանի ու ԱԱԾ աշխատակցի համազգեստ: Բեմադրության սցենարի համաձայն, աշխատակիցները հարսանիքի ժամանակ ներխուժել են համալիր, ավելի ուշ սկսել պարել:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ մասով գործողություններ են իրականացվել. «Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Դա եղել է Պտղնիում: Իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացումն այդքան էլ սիրուն չէ»:

Հարցին, թե ինչու են սկսել հեգնել, ծաղրել իրավապահներին, Մարտիրոսյանը նշել է, որ իրենք կատարում են իրենց աշխատանքը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից