Քաղաքականություն 

ԱԱԾ տնօրենը՝ հրաժարականի դիմում ներկայացնելու վերաբերյալ լուրերի մասին

Օրեր առաջ լուրեր էին տարածվել այն մասին, որ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այսօր՝ հունիսի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Մարտիրոսյանը հերքեց տեղեկությունները. «Ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այստեղ չէի լինի»:

Հարցին, թե ինչպես են աշխատում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ, Մարտիրոսյանը ասել է՝ շատ լավ. «Նա չի եղել կառույցում, սակայն պրոֆեսիոնալ է և երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է ՊՎԾ-ն»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից