Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանում դիմակ չկրելու համար տուգանք է սահմանվել

 

Վրաստանում դիմակ կրելու պահանջն անտեսելու համար տուգանք է նախատեսվել: Համապատասխան փոփոխություններն ուղարկվել են այդ երկրի խորհրդարան:

Ըստ փոփոխությունների՝ ֆիզիկական անձը տուգանվելու է 50 լարիով (մոտ 17 դոլար)՝ փակ հանրային տարածքում դիմակ չկրելու համար: Միաժամանակ իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվելու է 500 լարիով (մոտ 170 դոլար):

50 լարիով տուգանվելու են նաև առանց դիմակի  հանրային տրանսպորտից օգտվող  ուղևորները, խոսքը նաև մետրոյի մասին է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել, տուգանքը 50 լարի է: Դիմակը պարտադիր է նաև տաքսիներում՝ ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորի համար, հակառակ դեպքում՝ երկուսն էլ կտուգանվեն 50-ական լարիով: Նույնքան տուգանք է նախատեսվել նաև վարորդի և ուղևորների համար այն դեպքում, երբ տաքսիում 4-ից ավելի մարդ է փոխադրվում՝ ներառյալ վարորդը:

Փոփոխությունները վերաբերում են նաև կարանտինի կարգը խախտելուն: Այս դեպքում ֆիզիկական անձը տուգանվելու է 2 հազար լարիով (մոտ 690 դոլար), իրավաբանականը՝ 10 հազար լարիով (մոտ 3,400 դոլար):

regionmonitor

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից