Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

ՀՀ նախագահն ու Արսեն Թորոսյանը հանդիպել են /Տեսանյութ/

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական էջից։

Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախագահի առաջարկով նախարարը տեղեկություններ և պարզաբանումներ է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:

Նախարար Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի, հիվանդների բուժման և կազդուրման գործընթացի, առողջապահության ոլորտի խնդիրների, ինչպես նաև համակարգի առաջնահերթ կարիքների մասին:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում, օգտագործելով նաև անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից