Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մենք պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, ինչքան մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել. Նիկոլ Փաշինյան

 

Մեր խնդիրն է աջակցել մեր առողջապահական համակարգին, որն այսօր հրաշքներ է գործում: Մարդիկ հուսահատ, մահամերձ վիճակից վերադառնում են կյանքի: Մեր խնդիրն է այնպես անել, որ մեր առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն: Եթե շատ կոպիտ ձևակերպեմ, մենք պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, ինչքանով մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ինչքանով ունենա մահճակալային տեղ, վերակենդանացման բաժանմունքի տեղ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ հզորությունները զարգացվում են. «Կառավարությունը ոչ մի միջոց չի խնայելու այս հզորությունների զարգացման համար: Բայց մյուս կողմից մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը, հակահամաճարակային շարժումն է այն տրամաբանությունը, որով մենք պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը:

Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու՝ վարգածով սարեր շուռ տալու հնարավորությանը, քանի որ ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ է, որ ես հասել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին: Այս իրականության լուծումն իսկապես մեր մտքում է, մեր վարքագծի, մեր պահվածքի մեջ է»:

Փաշինյանի խոսքերով, այն, որ այսօր պարետային ժամի ու սահմանափակումների ռեժիմի վերադառնալու մասին որոշում չի կայացվել, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չի լինի. «Ամեն դեպքում իմ համոզմունքն այն է, որ որևէ որոշում կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ այն բերելու է կոնկրետ արդյունքների»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից