Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսը հաղթած բժիշկն ասաց, թե երբ գրեթե կհաղթենք կորոնավիրուսը, եթե այս պահից կատարենք բոլոր պահանջները

 

Հիվանդությունը բավականին նամարդ հիվանդություն է: Այն բավականին գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ ու կատարում իր չար գործը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակվել է կորոնավիրուսով և բուժվելուց հետո դուրս գրվել հիվանդանոցից:

Բժիշկն ասաց, որ պետք է լինել շատ զգույշ, պետք չէ արհամարհանքով վերաբերվել դրան, այն հատկապես վտանգավոր է ռիսկի խմբում գտնվողների համար:

Նրա խոսքերով, երիտասարդները թեթև են տանում վարակը, սակայն պետք է մտածել, որ նրանք այդ վարակը կարող են փոխանցել նրանց, ովքեր գտնվում են ռիսկի խմբում՝ վտանգելով նրանց կյանքը:

Պատրիկյանը հայտարարեց, որ սա պատերազմ է, պետք է կատարել կառավարության որոշումները, եթե այս վայրկյանից սկսենք կատարել այդ որոշումները, արդեն 26-27-ին գրեթե հաղթահարած կլինենք համաճարակը. «Սակայն, եթե շարունակենք գաղտագողի հարսանիքներ, դպրոցի ավարտական երեկույթներ անենք, չենք կարողանա հաղթահարել, բոլոր ջանքերը զրոյի կհավասարվեն»:

Կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը նաև կարծիք հայտնեց՝ եթե այս վարակը լիներ 100 տարի առաջ, աշխարհի բնակչության կեսը կմահանար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից