Հասարակություն 

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, առաջիկա օրերին կդադարեցվի հետևյալ տարածների ջրամատակարարումը.

Հունիսի 8-ին ժամը 9.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 21.00-ն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի՝ Մաշտոցի, Երկաթուղայինների, Բաբաջանյան, Մաթևոսյան, Ազատամարտիկների, Համբարձումյան, Երկրապահների, Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Խաչատրյան 1-7, Ախպրակի 1, 2, 3 փողոցների, Ֆ. Թևոսյան փողոցի 1-45, 64, 82, 86, 105, 119, 144, 231 համարների, Ֆ. Թևոսյան փողոցի 8-րդ փակուղու 3 և 10-րդ փակուղու 1 համարների, «Արզնի 1» հանգստյան գոտու, Թիվ 1 դպրոցի;

Հունիսի 8-ին ժամը 10.00-22.00՝ Կոտայքի մարզի Արագյուղ, Սարալանջ գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների;

Հունիսի 8-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 22.00-ն՝ Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի՝ բացի Սյունիք թաղամասից և Գործարանային փողոցից, ինչպես նաև Քաջարան քաղաքի Բարիկավան, Դավիթ-Բեկ, Համլետավան և Անդոկավան թաղամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից