Հասարակություն 

Շատ է հաճելի

analitik.am

Շատ է հաճելի, երբ բացում ես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների լավագույն փորձը ներկայացնող փաստաթուղթը ու հենց առաջինը, որպես լավագույն փորձ, նշվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միանգամից 3 օրինակ՝

1) Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը, որն արդեն ներկայացրել եմ ԱԺ-ում: Մեր զեկույցն արդեն ներկայացվում է միջազգային հարթակում.

2) Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի մասին տեսանյութ, որ հատուկ սկզբունքով է պատրաստված.

3) Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ:

Հատուկ շնորահակալությունս եմ հայտնում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավուների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մեր գործընկերներին։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Նույն շարքից