Կորոնավիրուս Հասարակություն 

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

analitik.am

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Այս մասին հայտնում է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ:Ունենք 1մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ' հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք կրելդիմակ, փրկելկյանքեր, մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը»,-գրել է նա իր էջում:

Նույն շարքից