Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե ես վարակվել եմ, երաշխիք չկա, որ ես չեմ մահանա, երաշխք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

 

Երբ մենք արդեն հաղթահարենք կորոնավիրուսը, թեստ անենք ու այն լինի բացասական, մեր կյանքն ամբողջությամբ կփոխվի, մենք մտավախություն չենք ունենա շփվել մեր հարազատների, ընկերների հետ, քանի որ վիրուսը հաղթահարած կլինենք, իմունիտետ ձեռք բերած կլինենք, հանգիստ կարող ենք շփվել բոլորի հետ, Արփիին կարող ենք մանկապարտեզ ուղարկել՝ առանց մտավախության, որ ինքն ուրիշին կվարակի և ինքն էլ կվարակվի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թվում է, թե շատ պարզ օրինակ է, լավ լուծում է՝ վարակվենք, լավանանք ու ամեն ինչ լավ կլինի: Չնայած նրանց համար, ովքեր վարակվում ու լավանում են, իրոք կյանքը փոխվում է, վերադառնում են նախկին կյանքին:

Սակայն այստեղ կա երկու խնդիր. Հիմա էլ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ կոնկրետ մեր ընտանիքը բարեհաջող կավարտի, որովհետև անկանխատեսելի հիվանդություն է:

Երկրորդ խնդիրը հետևյալն է, թե իմ հարազատներից քանի մարդ կվարակվի ինձանից և իմ հարազատներից քանիսին կկորցնեմ այս ընթացքում: Սա է կորոնավիրուսի ամբողջ նենգ բանաձևը:

Եթե ես վարակվել ու լավացել եմ, դա հոյակապ է, քանի որ առնվազն մեկ տարով իմունիտետ եմ ունենում, բայց եթե ես վարակվել եմ, երաշխիք չկա, որ ես չեմ մահանա, երաշխք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա: Սա է իրավիճակի ամբողջ բարդությունը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղիղ եթերում մի քանի անգամ կրկնեց, որ այսօրվա ամբողջ ասելիքը պետք է տեսնել մեկ ամբողջականության մեջ, պետք չէ առանձին-առանձին դիտարկել: Ուստի, հորդորում ենք նայել ամբողջական տեսանյութը:

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից